Իմ տնային կենդանին

Ես ունեմ չմեծացող տեսակի նապաստակ նրա անունը Լեո է: Նա լիովին սև է շատ փափուկ է և գեղեցիկ: Տանը բոլորը նրան տարբեր ձևով են կանչում, բոլորը նրան սիրում են: Նրա հետ շատ հետաքրքիր է, ես սիրում եմ դասերս ավարտելուց հետո խախալ նրա հետ: Հաճելի է, երբ դու կարողես հոգ տանել որև է մեկի մասին ով անօգնական է և ունի քո կարիքը: Մենք բոլորս նրան շատ էնք սիրում և նա դարձել է մեր տան անդամը:

Ինքնաստուգում

.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:

խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր,

գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

իշխան, ճեղք, գործ, շքեղություն, ուսուցիչ, դեղնություն, բժիշկ, հյուս։

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

գլուխներ, թվականներ, երկիրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք։

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

ուսուցիչ, ընկեր, քաղաքացի, կատու, գետ,

Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարություն,

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :

բարի + ա + կամ – բարդ

գիր + ավոր – ածանցավոր

ծով – պարզ

լույս + ա + մուտ – բարդ

ան + պետք – ածանցավոր

հող + ոտ – ածանցավոր

ամառ – պարզ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

կաթնային, խորհուրդաավոր, հեռավորություն, գետակ, քարոտ, անամպ

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

8. Տրված թվերը գրի՛ր տառերով (բառերով)՝ 63, 51, 39, 95, 49, 882, 674,300, 5974, 30369։

Ինը

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: կից

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: հարադիր

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, ինըսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց,

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

եթե մյուս բառի առաջին տառը ձայնավոր է գրվում է ինն, իսկ եթե բաղաձայն ուրեմն ինը

Գարնան առավոտ․․․

Մի գարնան առավոտ արթնացավ մի երկրի թագավորը, հավաքեց զինվորներին և ասաց նա մի երազ է տեսել, որ իր երկրի վրա է հարցակվել հարևան թագավորությունը և գրավել բոլոր երկիրը։ նա որոշեց գնալ իր ոսկե դաշտերը, այնտեղից նա հավաքեց — ոսկե խնձորներ, ոսկե բալեր և մի զամբյուղ լցված ադամանդներով գնաց հարևան թագավորության թագավորի մոտ, որպեսի տա նրան այդ նվերները և խնդրի որ նա չհարցակվի նրա թագավորության վրա, բայց նա ընդամենը ծիծաղաց և ասեց որ դա ընդամենը երևակայություն է, այդպես ծանոթացան 2 հզոր երկրների թագավորները։

«Ով իր մորթին փոխի` ջուխտ գնդակի կհանդիպի»

Հին ժամանակ մի ագահ որսորդ է լինում։

Էդ որսորդը շատ քարայծեր ու ոչխարհներ է սպանում, բայց աչքը չի կշտանում։ Մի օր էլ կնոջն ասում է․

-Ես դրանց կենդանի պիտի բռնեմ։

Ասում է, հրացանն առնում է սար է բարձրանում, մի շատ խոշոր արու այծ է սպանում։ Տիկ է հանում էդ այծին, մտնում մորթու մեջ, ահագին եղջյուրներն էլ ամրացնում իր գլխին ու այդպես գնում լեռան ծերպերը, ուր քարայծերն էին թաքնվում։

Ժայռի տակով նա զգուշությամբ մոտենում է այծերի հոտին, էն մտքով, որ նրանց խաբի ու կենդանի-կենդանի բռնի։

Էդտեղ մի որսորդ դարան մտած՝ որսի է սպասելիս լինում։ Էդ որսորդը տեսնում է մի ահագին քարայծ կամաց-կամաց գնում է դեպի մառախուղի մեջ հազիվ երևացող հոտը։ Հրացանը մեկնում է, որ կրակի, մեկ էլ մտածում է․ «Շատ է մեծ, վայ թե մի գնդակով չընկնի»։

Իր հին հրացանի փողից մի մեծ կլոր գնդակ էլ է ներս գցում, շամփուրով ամրացնում և զույգ գնդակներն էլ արձակում է քարայծի վրա։ Կրակելուն պես մի մարդկային ճիչ է լսում։ Վազում տեսնում է, որ իր սպանածը մարդ է՝ այծի մորթու մեջ․․․

-Այ մարդ, ինձ ինչի՞ տակ գցեցիր,- գոչում է որսորդը սարսափած։

Այդտեղ այծի մորթով մարդը պատմում է իր ագահության ու խորամանկության մասին և հոգին փչում է։

Որսորդը նրան թաղում է, գերեզմանին մի տափակ քար է գցում ու վրան փորագրում հետևյալ խրատական ու իմաստալից խոսքը։

«Ով իր մորթին փոխի՝ զույգ գնդակի կպատահի»։

Ագահ որսորդի մասին։

ՊԵտք չէ լինել ագահ, ժլատ, պետք է գոհ լինել նրանով ինչ-որ դու ունես։